Մեր թիմը

  Սարգիս Կնյազյան
  Գլխավոր տնօրեն
 
  ՀՀ, ք. Երևան, Ա. Մանուկյան 9 / II-305
  +374 95 562 522
  +374 55 562 512 
 Էլ-փոստ՝ sarkis [at] knyazyanlaw.com
 
Սարգիս Կնյազյանը մասնագիտացած է մտավոր սեփականության իրավունքի բնագավառում, փաստաբան է և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից գրանցված արտոնագրային հավատարմատար: Նախքան մտավոր սեփականության իրավունքի մեջ մասնագիտացված «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակը հիմնադրելը, Սարգիսն աշխատել է «Առլեքս Ինտերնեյշնլ» իրավաբանական գրասենյակում և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում` որպես իրավախորհրդատու, ԱՄՆ-ի Իլլինոյ նահանգի ֆեդերալ դատարանում (United States District Court, Northern District of Illinois, Chicago, IL)` որպես մտավոր սեփականության իրավունքի հարցերով ֆեդերալ դատավորի օգնական, իսկ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում` որպես մտավոր սեփականության իրավունքի բնագավառի խորհրդատու: Սարգիսը ստացել է մտավոր սեփականության իրավունքի իր մագիստրոսի կոչումն ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի համալսարանից (University of New Hampshire, School of Law) (նախկինում` Franklin Pierce Law School), և ավարտել է Իսրաելի Հայֆայի համալսարանի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից ֆինանսավորված, Եվրոպական արտոնագրային (պատենտային) իրավունքի դասընթացները: Նա նաև ավարտել է Կալիֆորնիայի համալսարանի (University of California, Davis School of Law and PIPRA (www.pipra.org)) կողմից անցկացված մտավոր սեփականության իրավունքի և տեխնոլոգիաների առևտրայնացման դասընթացները: Սարգիսը նաև հանդիսանում է «Կեղծարարության և հենության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով»-ի անդամ  և Հայաստանի «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ի խորհրդի նախագահն է: Ներկայումս նա դասավանդում է Մտավոր սեփականության իրավունք Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (http://law.aua.am/faculty/) և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
 
Լեզուների իմացությունը՝
Հայերեն, անգլերեն և ռուսերեն:
 
Ոլորտները`
Ապրանքային նշաններ, անբարեխիղճ մրցակցություն, ֆիրմային անվանումներ, աշխարհագրական նշումներ, արտոնագրեր, արդյունաբերական նմուշներ, օգտակար մոդելներ, հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ, առևտրային գաղտնիքներ, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ:
 
 
 
 
Սուսաննա Ներսիսյան
Հեղինակային իրավունքի հերցերով գլխավոր իրավաբան 
 
Տիկին Ներսիսյանը Հայաստանում, հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների առաջատար մասնագետներից մեկն է: Նա ունի այս բնագավառի ավելի քան երեսուն տարվա աշխատանքային փորձ և մինչ օրս իրավաբանական խորհրդատվություն է մատուցել հարյուրավոր նկարիչների, գրողների, երաժիշտների, հեռարձակողների, երգիչների, կատարողների, արտադրողների, գրադարանավարների, կոմպոզիտորների, ինչպես նաև` տարբեր թանգարանների ու պետական մարմինների ներկայացուցիչների: Տիկին Ներսիսյանն աշխատել է Հեղինակային իրավունքի համամիութենական գործակալության հայաստանյան մասնաճյուղում տասնութ տարի, որպես` գլխավոր իրավախորհրդատու և Հայաստանի Հեղինակային իրավունքի ազգային գործակալությանում տասնութ տարի, որպես` փոխտնօրեն: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի բարելավման և Բեռնի կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցման գործընթացում: Տիկին Ներսիսյանը հեղինակել է հեղինակային իրավունքին և հարակից իրավունքներին վերաբերող բազմաթիվ հոդվածներ և հրապարակումներ: Նա մտավոր սեփականության իրավունքի բնագավառում իր հետազոտական աշխատանքները կատարել և ավարտել է Գերմանիայի Մաքս Պլանկի անվան Մտավոր Սեփականության Ինստիտուտում: Ներկայումս, տիկին Ներսիսյանը զբաղեցնում է «Հայհեղինակ» ՀԿ-ի (www.armauthor.am)` հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրենի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է «Կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողով»-ի անդամ:
 
Լեզուների իմացությունը՝
Հայերեն, գերմաներեն և ռուսերեն:
 
Ոլորտները`
Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ:
 
 
 
Լիանա Բալյան
Ավագ փաստաբան
 
Լիանա Բալյանն արտոնագրված փաստաբան է և ունի ավելի քան տասնհինգ տարվա փաստաբանական աշխատանքի փորձ: Լիանան ներկայացնում է իր հաճախորդների` կազմակերպությունների և անհատների շահերը ընդհանուր իրավասության և վարչական դատարանների բոլոր ատյաններում, ինչպես նաև պետական և վարչական մարմիններում: Լիանան ստացել է իր մագիստրոսի կոչումը «Յու Էս Ի Էլ» համալսարանից:
 
Լեզուների իմացությունը՝
Հայերեն, ռուսերեն
 
Ոլորտները`
Քաղաքացիական իրավունք, քրեական իրավունք, վարչական իրավունք, մտավոր սեփականության իրավունք:
 
 
 
Խաչատուր Պապանյան
Իրավախորհրդատու
 
Պարոն Պապանյանը հանդիսանում է արտերկրյա իրավունքի հարցերով իրավախորհրդատու, ով աշխատում է Սիլիկոնյան Հովտում գտնվող Hickman Palermo Becker Bingham LLP ընկերությունում որպես արտոնագրային հավատարմատար։ Նա մասնագիտացած է համակարգչային տեխնոլոգիաներին առնչվող գյուտերի ոլորտի հայտերի հարցերում և բազմաթիվ գյուտերի հայտեր է ներկայացրել ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ երկրներում։ Պարոն Պապանյանը խորհրդատվական ծառայություն է մատուցում Սիլիկոնյան Հովտի բազմաթիվ ընկերությունների։
 
Պարոն Պապանյանը տասը տարուց ավել աշխատել է նաև Dell Inc. ընկերությունում որպես առաջատար ինժեներների և արտոնագրային հանձնաժողովի անդամ, որտեղ իր մասնագիտական եզրակացություններն ու վերլուծություններն է ներկայացրել Dell ընկերության կողմից համակարգչային ծրագրերին առնչվող գյուտերի հայտերի վերաբերյալ։ Պարոն Պապանյանը համակարգչային ծրագրերին առնչվող մի շարք գյուտերի հեղինակ է։
 
Լեզուների իմացությունը՝
Անգլերեն, հայերեն, ռուսերեն:
 
Ոլորտները`
Գյուտերի հայտերի պատրաստում
 
 
 

Հռիփսիմե Պապիկյան

Իրավախորհրդատու

 
Հռիփսիմեն աջակցում է ավագ իրավախորհրդատուներին հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների, ապրանքային նշանների և անբարեխիղճ մրցակցության հետ կապված բոլոր հարցերում: Մասնավորապես նա պատրաստում է ապրանքային նշանների հայտեր, իրականացնում է իրավական հետազոտություններ, կազմում իրավաբանական կարծիքներ, հայցադիմումներ, բողոքներ և մի շարք այլ փաստաթղթեր: Մինչև «Կնյազյան ընդ Փարթնրս» ընկերության թիմի անդամ դառնալը նա մասնագիտական փորձ է ձեռք բերել ՀՀ Վարչական դատարանում, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունում, «ԱրմենՏել» ՓԲԸ-ում ինչպես նաև «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում: 2015 թվականին մասնակցել է Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի (IPRC) կողմից կազմակերպված Մտավոր սեփականության իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթին` հանդիսանալով եզրափակիչ փուլ անցած թիմի անդամ: Հռիփսիմեն նաև ճանաչվել է նշված դատախաղ-մրցույթի Լավագույն Բանախոս:
 
Լեզուների իմացությունը՝

Հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն

Ոլորտները՝
Հեղինակային իրավունքներ, ապրանքային նշաններ, անբարեխիղճ մրցակցություն

 

 

Սուսաննա Գրիգորյան
Արտոնագրային hավատարմատար
 
Սուսաննա Գրիգորյանն օգնում է ընկերության իրավաբաններին ապրանքային նշանների, անբարեխիղճ մրցակցության, ֆիրմային անվանումների, հեղինակային իրավունքի և մտավոր սեփկանության իրավունքի հետ առնչվող բազմաթիվ այլ հարցերով: Մասնավորապես, նա պատրաստում է ապրանքային նշանների հայտեր, ծանուցումների, հարցումների և գրանցող մարմնից ստացվող այլ փաստաթղթերի պատասխաններ, առարկություններ, ապրանքային նշանների գործողության ժամկետի երկարաձգման հայտեր: Սուսաննան, տեղական և օտարերկրյա հաճախորդների համար, պատրաստում է իրենց ապրանքային նշանների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իրականացնում է օտարերկրյա հաճախորդների հետ նամակագրությունը: Սուսաննան ավարտել է «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, որտեղ և ստացել է իր մագիստրոսի կոչումը:
 
Լեզուների իմացությունը՝
Հայերեն, անգլերեն և ռուսերեն:
 
Ոլորտները`
Ապրանքային նշաններ, անբարեխիղճ մրցակցություն, ֆիրմային անվանումներ, հեղինակային իրավունք:
 
 
 
Հերիքնազ Հակոբյան
Ադմինիստրատիվ օգնական
 
Հերիքնազը (Նազիկը) միացել է մեր թիմին 2017 թվականին։ Նա մասնավորապես պատրաստում է ընկերության գործունեությանն առնչվող տարբեր նամակներ, կազմակերպում է հանդիպումներ, պատասխանում է հեռախոսազանգերին, ստուգում և սրբագրում է աշխատակազմի կողմից պատրաստված փաստաթղթերը, կազմակերպում և կառավարում է թղթային և էլեկտրոնային փաստաթղթերը և այլ տվյալները, կատարում է հետազոտություններ, գրում է հոդվածներ, կազմում է զեկույցներ, օգնում է իրավաբաններին և այլ աշխատողներին, ինչպես նաև կատարում է գրասենյակային այլ առաջադրանքներ և հանձնարարություններ։