Ծառայություններ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

Ապրանքային նշանի բնագավառում մատուցում ենք հետևյալ ծառայությունները.

  • կատարում ենք ապրանքային նշանի որոնում և տրամադրում խորհուրդատվություն ապրանքային նշանի գրանցման կամ մերժման հավանականության վերաբերյալ,
  • պատրաստում և գրանցող մարմին ենք ներկայացնում ապրանքային նշանի գրանցման հայտեր, առարկություններ գրանցման ներկայացված ապրանքային նշանների դեմ, ինչպես նաև բողոքարկում ենք գրանցող մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցումը մերժող որոշումները,
  • պատրաստում և գրանցող մարմին ենք ներկայացնում ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումներ,
  • մշակում, բանակցում և գրանցման նպատակով գրանցող մարմին ենք ներկայացնում ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման և լիցենզային պայմանագրեր,
  • ուսումնասիրում և հայտնաբերում ենք ապրանքային նշանի խախտումները և խախտողներրն, մշակում և խախտողներին ենք ներկայացնում իրավունքների խախտումը դադարեցնելու պահանջագրեր, ինչպես նաև մշակում և դատարան ենք ներկայացնում դատական հայցեր,
  • բանակցում և մշակում ենք հաշտության համաձայնագրեր,
  • տրամադրում ենք իրավաբանական կարծիք, այդ թվում դատավարության և իրավունքների պաշտպանության ռազմավարության վերաբերյալ և փաստաբանական ծառայություններ ենք մատուցում ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, դոմենային անվանումների և անբարեխիղճ մրցակցության հետ կապված վեճերով,
  • տրամադրում ենք իրավաբանական կարծիք ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների առկայության, բացակայության, ինչպես նաև դրանց խախտումների կապակցությամբ,
  • մատուցում ենք իրավաբանական խորհրդատվություն ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ,
  • մատուցում ենք շփոթելի աստիճան նման կամ նույնական ապրանքային նշանների մոնիթորինգի ծառայություն:

 

2. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ

Արդյունաբերական նմուշների բնագավառում  մատուցում ենք հետևյալ ծառայությունները.

  • կատարում ենք արդյունաբերական նմուշների որոնում և իրավաբանական կարծիք ենք տրամադրում արդյունաբերական նմուշի գրանցման կամ դրա մերժման հավանականության աստիճանի վերաբերյալ,
  • պատրաստում և գրանցող մարմին ենք ներկայացնում արդյունաբերական նմուշի գրանցման հայտեր, առարկություններ գրանցման ներկայացված արդյունաբերական նմուշի դեմ, ինչպես նաև բողոքարկում ենք գրանցող մարմնի կողմից արդյունաբերական նմուշի գրանցումը մերժող որոշումները,
  • մշակում, բանակցում և գրանցման նպատակով գրանցող մարմին ենք ներկայացնում արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների փոխանցման և լիցենզային պայմանագրեր,
  • ուսումնասիրում և հայտնաբերում ենք արդյունաբերական նմուշի խախտումները և խախտողներրն, մշակում և խախտողներին ենք ներկայացնում իրավունքների խախտումը դադարեցնելու պահանջագրեր, ինչպես նաև մշակում և դատարան ենք ներկայացնում դատական հայցեր,
  • բանակցում և մշակում ենք հաշտության համաձայնագրեր,
  • տրամադրում ենք իրավաբանական կարծիք, այդ թվում դատավարության և իրավունքների պաշտպանության ռազմավարության վերաբերյալ, և փաստաբանական ծառայություններ ենք մատուցում արդյունաբերական նմուշների խախտման հետ կապված վեճերով,
  • տրամադրում ենք իրավաբանական կարծիք արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների առկայության, բացակայության, ինչպես նաև դրանց խախտումների կապակցությամբ,
  • մատուցում ենք իրավաբանական խորհրդատվություն արդյունաբերական նմուշի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ,
  • մատուցում ենք նույնական արդյունաբերական նմուշների մոնիթորինգի ծառայություն:

 

3. ԳՅՈՒՏԵՐ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐ

Այս բնագավառում մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները.

  • գյուտերի, օգտակար մոդելների և արտոնագրերի որոնում ազգային և միջազգային տվյալների բազաներում,
  • պատրաստում և գրանցող մարմին ենք ներկայացնում գյուտերի և օգտակար մոդելների գրանցման հայտեր,
  • մշակում և բանակցում ենք գյուտի, օգտակար մոդելի, արտոնագրի կամ առևտրային գաղտնիքի նկատմամբ իրավունքների զիջման և լիցենզային պայմանագրեր,
  • մատուցում ենք իրավաբանական խորհրդատվություն և տրամադրում ենք իրավաբանական կարծիք գյուտի կամ օգտակար մոդելի իրավական պահպանության կամ դրանց նկատմամբ իրավունքների խախտման վերաբերյալ,
  • պատրաստում և գրանցող մարմին ենք ներկայացնում գյուտի արտոնագրերը գործողության մեջ պահելու համար դիմումներ,
  • ուսումնասիրում և հայտնաբերում ենք խախտումները և խախտողներրն,
  • մատուցում ենք այլ ծառայություններ:

 

4. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Այս բնագավառում մատուցում ենք հետևյալ ծառայությունները.

  • մատուցում ենք իրավաբանական խորհրդատվություն,
  • բանակցում և մշակում ենք լիցենզային, իրավունքների փոխանցման, օգտագործման իրավունքի տրամադրման, ինչպես նաև բազմաթիվ այլ պայմանագրեր,
  • ուսումնասիրում և հայտնաբերում ենք իրավունքների խախտումները և խախտողներրն,
  • տրամադրում ենք իրավաբանական կարծիք հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման փաստի կամ դրա բացակայության վերաբերյալ,
  • մատուցում ենք իրավաբանական խորհրդատվություն դատավարության ռազմավարության վերաբերյալ, պատրաստում և հայցադիմումներ ենք ներկայացնում դատարան և ներկայացնում ենք հաճախորդի շահերը դատարանում և պետական մարմինների առջև, ինչպես նաև ներկայացնում ենք հաճախորդի շահերը երրորդ անձանց հետ վարվող բանակցությունների ընթացքում,
  • գրանցում ենք հեղինակային իրավունքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, որտեղ պահանջվում է հեղինակային իրավունքի գրանցում,
  • մատուցում ենք այլ ծառայություններ:

 

5. ԴՈՄԵՆԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

  • մատուցում ենք փաստաբանական ծառայություններ ապրանքային նշանները դոմենային անվանումներում օգտագործելու հետ կապված վեճերով,
  • բանակցում և մշակում ենք հաշտության համաձայնագրեր: