Նորություններ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՀ կառավարությունն ընդունել է նոր կարգ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության որոշումները բողոքարկելու վերաբերյալ

2012թ. նոյեմբերի 8-ին, կառավարությունը ընդունեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (ՄՍԳ - www.aipa.am)` որոշումները բողոքարկելու նոր կարգ, համաձայն որի բողոքարկաման խորհուրդը, ի պաշտոնե, նախագահելու է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը: Բողոքարկման խորհրդի անդամները նշանակվում են էկոնոմիկայի նախարարի կողմից:

 

Համագործակցություն Wolters Kluwer Law & Business ընկերության հետ

Wolters Kluwer Law & Business ընկերության և Կնյազյան ընդ Փարթնրս իրավաբանական գրասենյակի (www.knyazyanlaw.com) հաջող համագործակցության արդյունքում, Wolters Kluwer-ն իր հայտնի ձեռնարկում (Manual for the Handling of Applications for Patents, Designs and Trademarks throughout the World www.kluwermanualip.com) հրատարակեց Հայաստանի մտավոր սեփկանության օրենսդրությանը վերաբերող հատուկ բաժին, որը ներառում է մանրամասն տեղեկատվություն Հայաստանում գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների և ապրանքային նշանների բնագավառի օրենսդրության և այդ օբյեկտների գրանցման կարգի վերաբերյալ: